«Ռեալը» պաշտոնապես տեղեկացրել է «Կոմոյին» Նիկո Պասի տրանսֆերի հետգնման կետի ակտիվացման մասին։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը կարող է 9 միլիոն եվրոյով վերադարձնել արգենտինացի կիսապաշտպանին։ Միաժամանակ «արքայական ակումբը» «Կոմոյին» առաջարկել է 60 միլիոն եվրոյով ամբողջությամբ ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
Կողմերը մինչև հունիսի 29-ը ժամանակ ունեն որոշում կայացնելու համար։ Հակառակ դեպքում Նիկո Պասը կվերադառնա «Ռեալ» և կրկին կհանվի տրանսֆերային շուկա՝ 60 միլիոն եվրոյից բարձր արժեքով։
Պասը 2024 թվականի ամռանը «Ռեալից» տեղափոխվել էր «Կոմո»։ Գործարքի արժեքը, ըստ մամուլի, կազմել էր 6 միլիոն եվրո, իսկ պայմանագրում ներառվել էր հետգնման հատուկ կետ։
























































