Մադրիդի «Ատլետիկոն» կտրականապես դեմ է իր առաջատար հարձակվող Խուլիան Ալվարեսի տեղափոխությանը կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Մանոլո Լաման։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի ցանկանում ուժեղացնել Իսպանիայի առաջնությունում իր անմիջական մրցակցին։ Փոխարենը, «Ատլետիկոն» պատրաստ է արգենտինացուն վաճառել Լոնդոնի «Արսենալին», որը խորապես հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով։
Նշվում է, որ մադրիդցիներն ակնկալում են այս գործարքից վաստակել 40-ից 60 միլիոն եվրո, ինչպես նաև ստանալ լոնդոնյան «զինագործների» կենտրոնական հարձակվող Վիկտոր Յոկերեսի տրանսֆերային իրավունքները։
Հիշեցնենք, որ 26-ամյա արգենտինացի հարձակվողի տրանսֆերային տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 100 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսը։


























































