Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է բողոք ներկայացնել «Բարսելոնայի» դեմ՝ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ բանակցություններ վարելու պատճառով:
ԱԱ-2026-ի շրջանակում Ավստրիայի հավաքականի դեմ տարած հաղթանակից (2:0) հետո տված հարցազրույցում Արգենտինայի հավաքականի հարձակվողը բացահայտ հայտնել էր մադրիդյան ակումբից հեռանալու ցանկության մասին.
«Այդպես ավելի լավ կլինի բոլորի համար, ես արդեն քննարկել եմ դա ակումբի մարդկանց հետ: Ուզում եմ իրականացնել երազանքս»։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ալվարեսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Ի պատասխան սրա՝ «Ատլետիկոյի» ներկայացուցիչը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ.
«Մենք տեսել ենք, թե ինչպես է «Բարսելոնան» գործել նախկինում։ Նրանք միջնորդավճարներ էին խոստանում խաղացողին, նրա քրոջը, ընտանիքին:
«Բարսելոնան» ոչ մի գնով չի կարողանա գնել Խուլիանին, նա չի տեղափոխվի այդտեղ։ Կա՛մ նրանք վճարում են 500 միլիոն եվրո հրաժարագինը, կա՛մ ոչինչ էլ չի լինի։ Բոլորը գիտեն, որ դա անազնիվ ակումբ է: Բայց նրանք գործ ունեն մի ակումբի հետ, որը թույլ չի տա նրանց ջրից չոր դուրս գալ»:




























































