Լրագրող Ջոն Հերիոթի տեղեկություններով՝ «Չելսին» բանակցություններ է վարում «Քրիսթալ Փելասի» հետ Ադամ Ուորթոնի տրանսֆերի շուրջ և մոտ է 86 միլիոն եվրոյի դիմաց կիսապաշտպանի տեղափոխության շուրջ համաձայնության հասնելուն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Չելսի», քանի որ ձգտում է հանդես գալ ավելի բարձր մակարդակի ակումբում։
Միաժամանակ «Քրիսթալ Փելասը» բանակցություններ է վարում «Չելսիի» հետ պաշտպան Աքսել Դիսասիի հնարավոր տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ այս գործարքը կապ չունի Ուորթոնի տեղափոխության հետ։



























































