Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է իսպանական Marca պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու հարցում անձամբ պնդում է «սերուցքայինների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
2025/26 մրցաշրջանում Ֆերնանդեսն ակումբային մակարդակում անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը արգենտինացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է շուրջ 90 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «արքայական» ակումբը պաշտոնապես պայմանագիր է կնքել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի հետ։

























































