Կայացավ 2025/26 մրցաշրջանի Ազգային բասկետբոլի ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի եզրափակիչի 5-րդ խաղը, որտեղ «Սան Անտոնիո Սփըրսը» հյուրընկալեց «Նյու Յորք Նիքսին»։
Խաղը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Սան Անտոնիո քաղաքում և ավարտվեց հյուրերի՝ 94-90 հաշվով հաղթանակով։ «Նիքսը» հաղթեց շարքը 4-1 հաշվով և դարձավ NBA-ի չեմպիոն։
«Նյու Յորք Նիքսը» նվաճեց իր երրորդ տիտղոսը պատմության մեջ (նախորդները՝ 1970 և 1973 թվականներին)։
NBA-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում տեխասյան ակումբը հաղթեց «Օկլահոմա Սիթի Թանդերին» յոթ խաղից բաղկացած շարքում, մինչդեռ «Նյու Յորքը» դուրս եկավ եզրափակիչ՝ չորս խաղում հաղթանակ տանելով «Քլիվլենդ Քավալիերսի» նկատմամբ։




























































