Իսպանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին ընդառաջ պատրաստ է նոր խենթ քայլի, եթե իր թիմին հաջողվի նվաճել Աշխարհի գավաթը։
Ինչպես հայտնում է իսպանական COPE ռադիոկայանը, ֆուտբոլիստն ազգային ընտրանու գլխավոր մարզչին վերաբերող նոր խոստում է տվել.
«Եթե մենք հաղթենք աշխարհի առաջնությունում, ես մարմնիս վրա կդաջեմ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքը»,- հայտարարել է Կուկուրելյան։
Հիշեցնենք, որ Կուկուրելյան նմանօրինակ գրազով աչքի էր ընկել նաև Եվրո-2024-ից առաջ։ Այն բանից հետո, երբ Իսպանիայի ընտրանին դարձավ Եվրոպայի չեմպիոն, պաշտպանը կատարեց իր տված խոստումն ու վարսերը ներկեց վառ կարմիր գույնով։
Նշենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլի մեկնարկային տուրում Իսպանիայի հավաքականը հունիսի 15-ին ուժերը կչափի Կաբո Վերդեի ընտրանու հետ։























































