«Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում նոր տեսանյութ է հրապարակել։ Արգենտինայի ազգային հավաքականի ավագը նկարահանվել է ChatGPT արհեստական բանականության գովազդային հոլովակում։
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրն արհեստական բանականությանը խնդրել է փոխել իր մազերի գույնը՝ վերածելով դրանք Արգենտինայի դրոշի գույների։
«Ինձ հետաքրքիր էր տեսնել, և ես կարծում էի, որ դա ավելի բարդ կլինի։ Վերջնարդյունքում ամեն ինչ շատ ավելի պարզ ստացվեց, քան սպասում էի։ Ես ծիծաղեցի, երբ տեսա արդյունքը։ Ի՞նչ եք կարծում, արժե՞ արդյոք նման բան անել»,- գրել է Մեսսին իր էջում։
View this post on Instagram
Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային հավաքականն այժմ ակտիվորեն նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը մրցաշարում իր անդրանիկ հանդիպումը կանցկացնի չորեքշաբթի՝ հունիսի 17-ին՝ ուժերը չափելով Ալժիրի ընտրանու հետ։
Ինչպես հայտնի է, Արգենտինայի հավաքականը Մունդիալի գործող չեմպիոնն է։ Նախորդ աշխարհի առաջնության եզրափակիչի խաղում «ալբիսելեստեն» համառ պայքարում՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, առավելության էր հասել Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ (3-3, 4-2)։




























































