Իսպանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը հնարավորության դեպքում կնախընտրեր տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Այլ տարբերակների դեպքում ֆուտբոլիստը պատրաստ է մնալ և շարունակել ելույթներն իր ներկայիս թիմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ էր արել արգենտինացի խաղացողի տրանսֆերի վերաբերյալ, սակայն «Ատլետիկոն» հրաժարվել է վաճառել իր առաջատարին անգամ 150 միլիոն եվրոյի դիմաց։
Ալվարեսի ծառայություններով վաղուց ակտիվորեն հետաքրքրված են ինչպես «Բարսելոնան», այնպես էլ ՊՍԺ-ն։ Ընդ որում, չնայած կատալոնական գրանդ տեղափոխվելու՝ խաղացողի մեծ ցանկությանը, «կապտանռնագույններն», ամենայն հավանականությամբ, ի վիճակի չեն լինի վճարել մադրիդցիների կողմից պահանջվող հսկայական տրանսֆերային արժեքը։
Հիշեցնենք, որ Խուլիան Ալվարեսի գործող պայմանագրի ժամկետը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականը։
























































