Չնայած կատալոնական «Բարսելոնայի» հետ համաձայնության հասնելուն՝ պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան մեծ հավանականությամբ կտեղափոխվի Իսպանիայի Լա լիգան ներկայացնող մեկ այլ ակումբ։ Խոսքը Մադրիդի «Ատլետիկոյի» մասին է։
Ստեղծված իրավիճակի մանրամասներն է ներկայացնում The Touchline-ը՝ հղում անելով Catalunya Radio-ի եթերին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ի տարբերություն «Բարսելոնայի», մադրիդյան ակումբի համար Բեռնարդու Սիլվայի տրանսֆերն ի սկզբանե եղել է գլխավոր առաջնահերթություններից մեկը։
Նշենք, որ օգոստոսին Սիլվան կդառնա 32 տարեկան։ Պորտուգալացի ֆուտբոլիստը վերջերս է հեռացել անգլիական «Մանչեսթեր Սիթիից», որի կազմում հանդես է եկել ինը մրցաշրջան շարունակ։ Այդ ժամանակահատվածում նա «քաղաքայինների» կազմում հասցրել է նվաճել բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։
























































