Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը բացահայտել է, թե ինչու է խաղադաշտ դուրս գալիս ձեռքը վիրակապած: Պարզվում է՝ պատճառն ամենևին էլ ֆուտբոլային վնասվածքը չէ:
Իր YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում իսպանացի ֆուտբոլիստը պատմել է զավեշտալի միջադեպի մասին.
«Ինչո՞ւ եմ խաղում վիրակապված ձեռքով. PlayStation էի խաղում, և այնպես ստացվեց, որ հարվածեցի հեռուստացույցին, ինչի հետևանքով մատներս շատ ուռեցին։ Դրանից հետո վիրակապեցի ձեռքս, և տեսքը շատ լավն էր՝ ճիշտ Կարիմ Բենզեմայի ոճով։ Որոշեցի այն պահպանել, կարծում եմ՝ վատ չի նայվում»,- անկեղծացել է Յամալը։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Յամալը «կապտանռնագույնների» մարզաշապիկով բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նրա տպավորիչ ելույթներն օգնեցին «Բարսելոնային» հռչակվել Իսպանիայի չեմպիոն՝ մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալին» գերազանցելով 8 միավորով։

























































