«Չելսին» ֆինանսական փոխհատուցում է պահանջում «Մանչեսթեր Սիթիից»՝ գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի հեռանալու դիմաց, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է խզել մասնագետի պայմանագիրը միայն համապատասխան փոխհատուցում ստանալու դեպքում։
Նշվում է, որ Մարեսկան արդեն համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2029 թվականը նախատեսված պայմանագրի պայմանները։
Այս պահին կողմերի իրավաբաններն աշխատում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ հեռանում է «Մանչեսթեր Սիթիից», որտեղ գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել էր տասը տարի։
























































