Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը գալիք ամռանը հնարավոր է տեղափոխվի իսպանական մեկ այլ ակումբ։ Այս մասին հայտնում են Sport.es պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային շուկայական արժեքը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո, իսկ «կապտանռնագույնների» հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։
Իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տորրեսն արդեն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































