«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է փոխել ակումբային գրանցումն արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, ֆուտբոլիստը լրջորեն դիտարկում է կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակը։ Ուրուգվայցուն տեղափոխության դրդող հիմնական գործոնը բավարար խաղաժամանակ չստանալն է։ Արաուխոն անհանգստացած է թիմում իր ունեցած դերով և ձգտում է լինել առանցքային խաղացող։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ուրուգվայցու տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 20 միլիոն եվրո։


























































