Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 35-րդ տուրում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում իսկական ֆուտբոլային հրավառություն էր: Լուկա Ցուֆերլիի գլխավորությամբ կայացած խաղում «Ռոման» քարը քարին չթողեց «Ֆիորենտինայից»՝ տանելով տպավորիչ հաղթանակ 4:0 հաշվով:
Հռոմեացիները խաղի ելքը վճռեցին արդեն առաջին խաղակեսում: Նախ 13-րդ րոպեին աչքի ընկավ պաշտպան Ջանլուկա Մանչինին, իսկ ընդամենը չորս րոպե անց Վեսլի Ֆրանսան կրկնապատկեց տանտերերի առավելությունը:
Տրամադրվածությունը չկորցնելով՝ 34-րդ րոպեին իսպանացի Մարիո Էրմոսոն հաշիվը դարձրեց խոշոր: Երկրորդ խաղակեսում (59-րդ րոպե) Նիկոլո Պիզիլին դրեց հանդիպման վերջակետը՝ խփելով «գայլերի» 4-րդ գնդակն ու ապահովելով ջախջախիչ արդյունք։
Այս փայլուն հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 64 միավոր՝ ամրապնդվելով 5-րդ հորիզոնականում։
Մայրաքաղաքային ակումբն այժմ անմիջապես շնչում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովող գոտում գտնվող առաջատարների ծոծրակին՝ զիջելով «Յուվենտուսին» ընդամենը 1, իսկ «Միլանին»՝ 3 միավորով:
«Ֆիորենտինան» իր 37 միավորով շարունակում է մնալ աղյուսակի ստորին հատվածում՝ 15-րդ տեղում:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































