Իտալական Ա Սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտություն կրեց «Սասուոլոյից»։
Հանդիպման հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացեց Դոմենիկո Բերարդին։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 47-րդ րոպեին, Արման Լորիենտեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։
Նշենք, որ հյուրերը հանդիպման մեծ մասն անցկացրին թվային փոքրամասնությամբ. 24-րդ րոպեին իր երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց «ռոսոներիի» պաշտպան Ֆիկայո Տոմորին։
Այս խաղից հետո «Միլանը» 67 միավորով շարունակում է մնալ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ «Սասուոլոն» վաստակած 49 միավորով բարձրացավ 9-րդ տեղ։
Տեսանյութ՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































