Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի 35-րդ տուրում «Կոմոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Նապոլիին»։
Կոմոյի «Ջուզեպե Սինիգալյա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով. թիմերին այդպես էլ չհաջողվեց գրավել միմյանց դարպասը։
Այս խաղից հետո Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն» 35 հանդիպումներում վաստակած 62 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
«Նապոլին» 70 միավորով 2-րդ տեղում է։ Աղյուսակը վստահորեն գլխավորում է «Ինտերը» (79 միավոր)։
Հաջորդ տուրում «Կոմոն» մայիսի 10-ին կհանդիպի «Վերոնային», իսկ հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, նեապոլիտանական ակումբը կմրցի «Բոլոնիայի» հետ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































