Իտալական «Միլանի» և Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար նախկին պաշտպան Կաֆուն կիսվել է Մյունխենի «Բավարիայի» ընթացիկ մրցաշրջանի խաղի վերաբերյալ իր տպավորություններով:
«Այսօրվա «Բավարիան» ֆուտբոլային արվեստի իսկական չափանիշ է մնացած ողջ աշխարհի համար։ Ուղղակի հիասքանչ է հետևել նրանց խաղին. մենք դրա ականատեսը եղանք Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումներում և Բունդեսլիգայում։ Այն ֆուտբոլը, որն այժմ դավանում է «Բավարիան», հենց այն է, ինչ ցանկանում է տեսնել ամբողջ աշխարհը։ Նրանք անընդհատ գրոհում են, չեն վախենում ոչ մի մրցակցից և գիտեն, որ անգամ գոլ բաց թողնելու դեպքում կարող են շատ ավելին խփել», — Կաֆուի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
Հարկ է նշել, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից դեռ 4 տուր առաջ մյունխենցիներն արդեն ապահովել են չեմպիոնությունը, որը 35-րդն է ակումբի պատմության մեջ։


























































