UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) կրկնել է համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի դրվագներից մեկը։
29-ամյա մարտիկը վազելով բարձրացել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի աստիճաններով՝ վերարտադրելով ամերիկյան սպորտային դրամայի՝ հանրահայտ «Ռոքի» ֆիլմի խորհրդանշական տեսարանը։
«Իմ մանկության հերոսը. շնորհակալություն քեզ, Ռոքի», — տեսանյութին կից գրել է Ծառուկյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ Սիլվեստր Ստալոնեի գլխավոր դերակատարմամբ և հորինված բռնցքամարտիկ Ռոքի Բալբոայի մասին պատմող ամերիկյան սպորտային դրաման էկրան է բարձրացել 1976 թվականին։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն խառը մենամարտերի իր վերջին մենամարտում, որը Դոհայում (Կատար) կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր իրադարձությունն էր, օկտագոնում ուժերն է չափել նորզելանդացի Դեն Հուկերի հետ։ Մենամարտն ավարտվել է հայ մարտիկի փայլուն հաղթանակով. երկրորդ ռաունդում Ծառուկյանը մրցակցին պարտության է մատնել խեղդող հնարքով։




























































