«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան կարող է մինչև երեք խաղով որակազրկվել Չեմպիոնների լիգայում՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո հնչեցրած խոսքերի համար։
Նախօրեին բրազիլացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում կատալոնական ակումբին «թալանել են»՝ հստակ ակնարկելով մրցավարական անձնակազմի կողմնակալ որոշումները։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պատասխան հանդիպումն ավարտել էր հաղթանակով (2:1), սակայն երկու խաղերի հանրագումարում զիջել էր մադրիդցիներին (2:3) ու դուրս մնացել պայքարից:
Կատալոնացիներն այդ հանդիպումն ավարտել էին փոքրամասնությամբ՝ Էրիկ Գարսիայի հեռացման պատճառով: Բացի այդ, հանդիպման գլխավոր մրցավարը չէր հաշվել «կապտանռնագույնների» խփած գոլերից մեկը:
Քանի որ «Բարսելոնան» արդեն լքել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանը, Ռաֆինյայի հնարավոր որակազրկումն ուժի մեջ կմտնի մրցաշարի հաջորդ խաղարկությունում։

























































