Երեկ՝ մարտի 15-ին կայացած «Կորինտիանսի» դեմ ոչ-ոքիից (1:1) հետո հարձակվող Նեյմարը մեկնաբանել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կողմից Բրազիլիայի ազգային հավաքական հնարավոր հրավերը։
Աստղային բրազիլացին խաղադաշտում է անցկացրել ամբողջ 90 րոպեն և աչքի է ընկել արդյունավետ գոլային փոխանցմամբ։ Խաղից անմիջապես հետո տված ֆլեշ-հարցազրույցում նա անդրադարձել է ազգային թիմ վերադառնալու թեմային.
«Վաղը կլինի՞ հրավերը։ Անկախ նրանից՝ ինձ կհրավիրեն, թե ոչ, ես միշտ սատարելու եմ Բրազիլիայի հավաքականին»,- ասել է Նեյմարը։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում առ այն, որ Նեյմարն ընդգրկված է ԱԱ-2026-ին մասնակցելու համար Բրազիլիայի հավաքականի նախնական ցուցակում։
Առաջիկայում Բրազիլիայի ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ Մարտի 26-ին թիմը կմրցի Ֆրանսիայի, իսկ ապրիլի 1-ին՝ Խորվաթիայի հավաքականի հետ։




























































