«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան մեկնաբանել է նորվեգացի ֆուտբոլիստի նկատմամբ կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրության մասին լուրերը:
Ավելի վաղ «կապտանռնագույնների» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը չէր բացառել, որ իր ընտրվելու դեպքում ակումբը կարող է ձեռք բերել «քաղաքայինների» ռմբարկուին։
«Ես հաճախ եմ ասել, որ մենք շատ ենք հարգում և հիանում ենք «Բարսելոնայով», բայց հնարավոր տրանսֆերի վերաբերյալ ոչ Էրլինգ Հալանդի, ոչ էլ «Բարսելոնայի» ղեկավարության հետ որևէ շփում չի եղել:
Բացի այդ, քանի որ մի քանի ամիս առաջ ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը, նա շատ երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»։ Նրա մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում, և մենք իսկապես ասելու ոչինչ չունենք տրանսֆերի մասին, երբ «Մանչեսթեր Սիթիում» ամեն ինչ այսքան հիանալի է»,- Պիմենտայի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ի լրագրող Մարկոս Բենիտոն:
Հիշեցնենք, որ Հալանդի գործող պայմանագրի ժամկետը մանկունիանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառ:
























































