Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսն իր խիստ դժգոհությունն է հայտնել թիմի չափազանց խիտ խաղացանկի վերաբերյալ՝ նշելով, որ ֆուտբոլիստների առողջությունը վտանգված է։
«Սա իսկական մսաղաց է: Մեզ հանգիստ է հարկավոր: Ֆուտբոլիստները վտանգի են ենթարկում իրենց, մենք հիմա կրկեսի ծաղրածուների ենք նման: Ստիպված ենք խաղալ այն ժամանակ, երբ մեզ հրահանգում են»,- ուրուգվայցի պաշտպանի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը:
Հիշեցնենք, որ շաբաթ՝ մարտի 7-ին, Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթանակ է տոնել «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Մադրիդյան ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն երեքշաբթի՝ մարտի 10-ին՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում ուժերը չափելով լոնդոնյան «Տոտենհեմի» հետ:



























































