Ձմեռային երկարատև ընդմիջումից հետո պաշտոնապես վերսկսվել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան։ Գարնանային հատվածի մեկնարկային՝ 17-րդ տուրի բացման խաղում ուժերը չափեցին «Ուրարտուն» և «Գանձասարը»։
Դիմակայությունն ավարտվեց արդյունավետ և մարտական ոչ-ոքիով՝ 2:2։
Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ հյուրերի առավելությամբ.
ընդմիջմանը «Գանձասարը» գնաց հաշվի մեջ երկու գնդակի տարբերությամբ առաջ անցած կարգավիճակով: Սակայն երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, խփել պատասխան երկու գնդակն ու խուսափել պարտությունից։
Այս տուրից հետո «Ուրարտուն» 16 խաղում վաստակած 30 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Միևնույն քանակի հանդիպումներ անցկացրած «Գանձասարն» իր ակտիվում ունի 11 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը։




























































