«Նյուքասլի» եզրային պաշտպան Տինո Լիվրամենտոն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր TEAMtalk-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար «քաղաքայինները» պատրաստ են հատկացնել շուրջ 80 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ տրանսֆերային նման հետաքրքրության ֆոնին «Նյուքասլին» առայժմ չի հաջողվում առաջընթաց գրանցել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններում։
Անգլիացին «Նյուքասլի» կազմում հանդես է գալիս 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «կաչաղակների» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ը 23-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։



























































