Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» ֆրանսիացի եզրային հարձակվող Վիրջիլ Պինսոնը միացել է իսրայելական «Մակաբի Բնեյ Ռեյնե» ակումբին։ Այս մասին հայտնում է Transfermarkt-ը։
29-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա փետրվարի 6-ին էր երկարաձգել պայմանագրի ժամկետը «Նոայի» հետ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ Պինսոնը երևանյան ակումբին միացել էր 2024 թվականի փետրվարին՝ ռումինական «Բոտոշանիից»։

























































