Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ունիոն Բեռլինի» դարպասը (3-0)։
Դորտմունդի թիմի կազմում գոլերով աչքի ընկան Էմերե Ջանը, Նիկո Շլոտերբեկը և Մաքսիմիլիան Բայերը՝ համապատասխանաբար 10-րդ, 53-րդ և 84-րդ րոպեներին։
Այս հաղթանակից հետո Նիկո Կովաչի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 42 միավորի՝ կրճատելով առաջատար «Բավարիայի» հետ եղած միավորների տարբերությունը։ «Ունիոն Բեռլինը» 24 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































