Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատական մարմինը՝ Ազգային տրիբունալը, պատժամիջոց է կիրառել Իտալիայի մրցավարների ասոցիացիայի (AIA) նախագահ Անտոնիո Ձապիի նկատմամբ։
Վերջինս որակազրկվել է 13 ամսով՝ C և D սերիաների մրցավարների պատասխանատուների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների պատճառով։
Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ Ձապին դրդել է Մաուրիցիո Չամպիին և Ալեսանդրո Պիցցիին հրաժարական տալ, որպեսզի նրանց փոխարեն նշանակի Դանիելե Օրսատոյին և Ստեֆանո Բրասկիին։
Այժմ ֆեդերացիայի ղեկավարությունը սպասում է՝ արդյոք Ձապին կբողոքարկի որոշումը, որից հետո միայն կորոշեն, թե ով է ժամանակավորապես ղեկավարելու կառույցը։
Զուգահեռաբար, տրիբունալը հրապարակել է դատավճռի հիմնավորումը, որը կազմել է 23 էջ։ Փաստաթղթում նշվում է, որ «անհերքելիորեն ապացուցված է» հետևյալը. Ձապին, Օրսատոյին և Բրասկիին նշանակելու նպատակով, Պիցցիին և Չամպիին հարկադրել է հրաժարական տալ՝ գիտակցելով, որ «նրանց վարքագծի կամ մասնագիտական որակների տեսանկյունից պաշտոնից հեռանալու հիմնավոր պատճառներ չկային»։
Արդյունքում՝ AIA-ի նախագահը հասել է իր ուզածին՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսին Օրսատոն կարճ ժամանակով ընդգրկվել էր Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահին կից փորձագիտական-մրցավարական հանձնաժողովի կազմում, սակայն հետագայում մտափոխվել էր և հրաժարվել համագործակցությունից։ Անտոնիո Ձապին AIA-ն գլխավորել էր 2024 թվականի դեկտեմբերին։2




























































