«Ռասինգի» դարպասապահ Լյուկա Զիդանը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին, որոշել է հանդես գալ Ալժիրի ազգային հավաքականի կազմում:
Sportsfinding-ը հայտնում է, որ 21-ամյա դարպասապահը հանդիպել է Ալժիրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադիի հետ, որն իր հերթին համոզել է երիտասարդ խաղացողին ընտրելու Ալժիրի հավաքականը: Արդեն աշնանը Զիդան կրտսերը կկարողանա խաղալ Ալժիրի ազգային հավաքականի կազմում աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում:
2019-ին Լյուկան «Ռեալից» տեղափոխվել է «Ռասինգ» վարձավճարով: Այս մրցաշրջանում նա Սեգունդայում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում նա բաց է թողել 37 գոլ:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Զիդանի որդին չի թարմացնի պայմանագիրը «Ռեալի» հետ պայմնագիրը:




























































