Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան դիտարկվում է որպես Խաբի Ալոնսոյի փոխարինող, որը շուտով կարող է հեռացվել մադրիդցիների գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրների տեղեկություններով՝ Արբելոան այդ պաշտոնի համար գլխավոր թեկնածուներից մեկն է։ Նա ներկայումս մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը։
Խաբի Ալոնսոյի հնարավոր պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո, եթե «սերուցքայինները» բացասական արդյունք գրանցեն։
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ալոնսոյին կարող էին փոխարինել Զինեդին Զիդանը կամ Յուրգեն Կլոպը։
«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։


























































