Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլի առաջին հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Գաբրիել Աճեմյան (Հ.Մ.Ը.Մ., Լիբանան)
Տիգրան Մկրտումյան (ԲԿՄԱ, Հայաստան)
Քրիստիան Վիտալ («Տորտոնա», Իտալիա)
Ռաֆայել Մասումյան («Գրանադա Հիլս», ԱՄՆ)
Դանիել Կիրակոսյան («Տեմպ-ՍՈւՄԶ», Ռուսաստան)
Անդրե Սպայթ-Մկրտչյան («Սպարտանս», Վենեսուելա)
Կարեն Մելիքյան («Ուրարտու», Հայաստան)
Մարատ Միքայելյան (ԲԿՄԱ, Հայաստան)
Վալերի Աղաջանյան (ԳԱԿ Գդինյա, Լեհաստան)
Դավիթ Խաչատրյան («Հատիս», Հայաստան)
Յուրա Մելիքյան (ԼՈւ, Լատվիա)
Ալբերտ Թադևոսյան (առանց թիմ)
Դանիել Գևորգյան ( «Ուրարտու», Հայաստան)
Արկադի Մկրտիչյան ( «Ուրարտու», Հայաստան)
Հավաքականը հանդես է գալու սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ Մարզչի օգնականն է Կոստաս Պապավասիլեուն։
Քրիս Ջոնսի փոխարեն նատուրալիզացված խաղացողը կլինի Քրիստիան Վիտալը, որը հանդես է գալիս իտալական «Տորտոնա» ակումբում։
Նոյեմբերի 27-ին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը արտագնա խաղում կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ։ Իսկ նոյեմբերի 30-ին մեր թիմը Երևանում կհյուրընկալի Նորվեգիայի հավաքականին։



























































