Մադրիդի «Ռեալը» նախատեսում է վերսկսել մարզումները մայիսի 4-ին: Մարզումները կանցկացվեն Վալդեբբասի ուսումնամարզական բազայում, որը փակվել է մարտի 12-ից:
Ըստ Marca-ի՝ «Ռեալի» բոլոր խաղացողները ստիպված կլինեն թեստեր հանձնել կորոնավիրուսի համար: Մարզումներից հետո խաղացողները հնարավորինս արագ կուղևորվեն տուն և միմյանց հետ չեն շփվի` վարակի փոխանցման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:
Հիշեցնենք՝ «Ռեալը» Իսպանիայի Լալ Լիգայի 27 տուրից հետո երկրորդ հորիզոնականում է` 2 միավոր ետ մնալով կատալոնական «Բարսելոնայից» :



























































