«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Սոսյեդադում», ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ժամանակից շուտ վերադառնալ մադրիդյան ակումբ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Չնայած նրան, որ 21-ամյա նորվեգացու վարձակալական պայմանագիրն ավարտվում է միայն 2021թ. հունիսին, հավանականություն կա, որ «Ռեալը» Էդեգորին կվերադարձնի արդեն այս ամառ, եթե թիմից հեռանա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
34-ամյա խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Հաղորդվում էր, որ Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված է Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամի» ակումբը:
Ավելի վաղ կիսապաշտպանը մոտ էր «Միլանի» հետ պայմանագիր կնքելուն, բայց Զվոնիմիր Բոբանի պաշտոնանկությունից հետո գործարքը չեղարկվեց: