Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային հինգերորդ օրը Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ։
Կանանց 69 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս եկավ Մերի Միսակյանը։
Մեր ծանրորդուհին պոկում վարժությունում բարձրացրեց 88 և 92 կգ։ Այս վարժությունում նա գրավեց 4-րդ տեղը։
Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահեց 114 և 118 կգ, ինչի շնորհիվ դարձավ արծաթե մեդալակիր։
Երկամարտում 210 կգ արդյունքով Մերի Միսակյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։




























































