Մադրիդի «Ռեալի» ու Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը խոստացել է մոտ 1,069 մլն եվրո տրամադրել բուծառայությունների կարիքները հոգալու համար։
Ֆուտբոլիստը 500 հազար ֆունտ (569 հազար եվրո) կնվիրաբերի Ուելսի առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին։ Հինգշաբթի օրը Բեյլը ևս 440 հազար ֆունտ (500 հազար եվրո) կնվիրաբերի Իսպանիայի բուժհաստատություններին։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։
Բեյլի պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Վալիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 մլն եվրո։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նվիրաբերություններ արդեն շատ ֆուտբոլիստներ են արել։