Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ։
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2025 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Սահակյանը 71 կգ քաշային կարգում կներկայացնի մեր երկիրը։
Հայ մարզիկի մասնակցությամբ մրցաշարը կմեկնարկի ժամը 21:30-ին։ Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։




























































