Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Գառնիկ Չոլակյանը։
Տղամարդկանց 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը երկամարտի արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը։
22-ամյա հայ ծանրորդը պոկեց 123 կգ և հրեց 152 կգ։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Հաո Վանը՝ երկամարտի 302 կգ արդյունքով։




























































