Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, MLS-ի կանոնավոր առաջնության 31-րդ տուրում «Ինտեր Մայամին» ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի «DRV PNK» մարզադաշտում առավելության հասավ «Սիեթլ Սաունդերսի» նկատմամբ (3:1)։
Մայամին ներկայացնող ակումբի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ թիմի ավագ Լիոնել Մեսսին։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Ժորդի Ալբան և Իեն Ֆրեյը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Օբեդ Վարգասը։
MLS-ի հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» կմրցի «Դի Սի Յունայթեդի», իսկ «Սիեթլ Սաունդերսը»՝ «Օստինի» հետ։ Խաղերը կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 21-ին և 22-ին։

























































