Մադրիդի «Ռեալը» երեկ դիմել էր Լա լիգայի ղեկավարությանը՝ խնդրանքով, որ մրցաշրջանի մնացած խաղերը անցկացնի «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում։
Marca-ի տեղեկություններով՝ Լա լիգան բավարարել է «արքայական» ակումբի խնդրանքը։ Առաջնության վերսկսման պարագայում «Ռեալը» տնային խաղերը անցկացնելու է մարզաբազայի գլխավոր ստադիոնում։
Կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանի մնացյալ հատվածն անցկացվելու է առանց հանդիսականների։ «Ռեալում» ստեղծված իրավիճակում կարծում են, որ պետք չէ ծանրաբեռնել «Սանտիագո Բեռնաբեուն», որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են։
Հաղորդվում է, որ «Ռեալ Մադրիդը» հիմա էլ դիմելու է ՈւԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայում հաջորդ փուլ անցնելու դեպքում տնային խաղը «Ալֆրեդո դի Ստեֆանոյում» անցկացնելու համար։



























































