Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը չի հրավիրվի Բրազիլիայի ազգային հավաքական առաջիկա խաղերի համար, հայտնում է TNT Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա մարզական հավաքի հայտացուցակում չընդգրկել Ռոդրիգոյին, որը հազվադեպ է խաղում «սերուցքայինների» կազմում Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։ Իտալացի մասնագետը նախատեսում է փորձարկել այլ թեկնածուների։
Ավելի վաղ Ge Globo-ն հայտնել էր, որ իտալացի մասնագետը Վինիսիուսին նույնպես չի հրավիրվի ազգային հավաքական, քանի որ որոշել է նրան հանգիստ տրամադրել։
Բրազիլիան ԱԱ-2026-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերը կանցկացնի սեպտեմբերին։ Չիլիի հետ խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, իսկ Բոլիվիայի հետ՝ սեպտեմբերի 10-ին։























































