Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Լիդս Յունայթեդին»։ «Զինագործները» տոնեց խոշոր հաշվով հաղթանակ՝ 5:0։
Հաշիվը 34-րդ րոպեին բացել է պաշտպան Յուրիեն Թիմբերը։ 45+1-րդ րոպեին Թիմբերի փոխանցումից հետո գոլ է խփել Բուկայո Սական։ 48-րդ րոպեին «Արսենալի» նորեկ Վիկտոր Գյոկերեշը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ 56-րդ րոպեին Թիմբերը ձևակերպել է դուբլ։ Խաղավարտին՝ 90+5-րդ րոպեին, Գյոկերեշը 11-մետրանոցից խփել է իր երկրորդ գոլը։
«Արսենալը» երկու տուրերից հետո վաստակել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիդսը» 3 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը` այստեղ



























































