«Արսենալի» և Անգլիայի նախկին կիսապաշտպան, և այժմ ֆուտբոլային փորձագետ Փոլ Մերսոնը չի հավատում, որ լոնդոնյան ակումբը մոտ ապագայում է կպայքարի տիտղոսների համար:
«Կարո՞ղ է «Արսենալը» պայքարել տիտղոսների համար։ Նույնիսկ եթե նրանց գլխավորի Պեպ Գվարդիոլան, միևնույն է՝ ո՛չ: Ոչ հիմա: Արսեն Վենգերը անընդհատ ասում էր, որ խնդիրը խաղացողների մեջ է: Եվ այս պահին «Արսենալը» լավ թիմ չունի, նրանք լավ կազմ չունեն:
Ինձ դուր է գալիս Միկել Արտետան, իրոք դուր է գալիս, և կարծում եմ, որ նա ավելի լավ արդյունքների կհասնի, քան նրանց վերջին մարզիչ Ունաի Էմերին: Բայց միևնույն ժամանակ, նրանք տիտղոսի համար պայքարելուց միլիոնավոր մղոններ հեռու են: Նրանք չգիտեն, թե ինչպես պաշտպանվել , և եթե չգիտեք, թե ինչպես պաշտպանվել, չեք կարող պայքարել տիտղոսների համար», — մեջբերում է Մերսոնին The Sun-ը:
