Իտալական Ա Սերիայի 8 ակումբ անհամաձայնություն է հայտնել կորոնավիրուսի համավարակից հետո մրցաշրջանի մնացած հանդիպումներն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Adnkronos-ի տվյալներով՝ մրցաշրջանի վերսկսվելուն դեմ են «Տորինոն», «Սամպդորիան», «Ֆիորենտինան», «Ուդինեզեն», «Պարման», ՍՊԱԼ-ը, «Բրեշիան» ու «Բոլոնյան»։ Այս ակումբների ներկայացուցիչները կարծում են, որ խաղերն անցկացնելու դեպքում կպահպանվի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։
Միևնույն ժամանակ Ա Սերիան հանդես է եկել հայտարարությամբ, որ մտադիր է ավարտին հասցնել մրցաշրջանը հենց որ Իտալիայի իշխանությունները պայմանները բավարար համարեն քաղաքացիների կյանքի ու առողջության համար։
Ա Սերիան երեքշաբթի օրը պատրաստվում է հանդիպում անցկացնել մրցաշրջանի հավանական վերսկսման վերաբերյալ։