Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը որոշել է խոշոր պարգևավճարներով խրախուսել իր խաղացողներին՝ ՖԻՖԱ-ի Ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0):
Ըստ The Athletic-ի՝ ակումբը բոնուսների համար հատկացրել է 11.4 միլիոն ֆունտ ստերլինգ, որը կբաշխվի մրցաշարին մասնակցած բոլոր խաղացողների միջև։ Յուրաքանչյուր խաղացող կստանա ավելի քան 500 հազար ֆունտ։
Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում լոնդոնյան ակումբը առաջին տուրում տնային խաղում կընդունի «Քրիսթալ Փելասին»։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին, Երևանի ժամանակով՝ 17:00-ին։




























































