Լոնդոնի «Արսենալի» և «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Պարտեին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության գործով։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Գանայի հավաքականի 32-ամյա կիսապաշտպանին մեղադրում են 2021-2022 թվականներին երեք կանանց նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ։ Նրան վերագրում են հինգ բռնաբարության և մեկ սեռական բռնության դեպք։ Հետաքննությունը սկսվել է 2022 թվականի փետրվարին՝ բռնաբարության մասին առաջին հաղորդումից հետո։
Պարտեն դատարանի առաջ կկանգնի օգոստոսի 5-ին՝ Վեստմինսթերի դատարանում։
Այս ամռանը նա լքել է «Արսենալի» ճամբարը և դարձել ազատ գործակալ։ Մինչ «Արսենալը» միանալը Պարտեն հանդես է եկել «Մալյորկա», «Ալմերիա» և «Ատլետիկո» ակումբներում՝ վերջինիս կազմում դառնալով Իսպանիայի չեմպիոն, Եվրոպայի լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։