Լոնդոնի «Արսենալը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Չելսիից» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերի ձեռքբերման մասին։
«Այստեղ է՝ բարձրացնելու մակարդակը։ Կեպա Արիսաբալագա՝ նոր «զինագործ»»,- նշված է հայտարարության մեջ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Արսենալը» «Չելսիին» վճարել է 5 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 5,85 միլիոն եվրո) 30-ամյա դարպասապահի համար։
2024/2025 մրցաշրջանում Արիսաբալագան վարձավճարով հանդես է եկել «Բորնմութում»՝ մասնակցելով 35 հանդիպման և 9-ում պահելով դարպասն անառիկ։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա շուկայական արժեքը 10 միլիոն եվրո է։