ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ասել է, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կտրականապես չի ցանկանում ձեռք բերել 27-28 տարեկան և բարձր ֆուտբոլիստների։
«Նա լավագույն մարզիչն է երիտասարդ ֆուտբոլիստներին զարգացնելու առումով։ Նա սիրում է երիտասարդությունը։ Օրինակ՝ 28 կամ 27 տարեկան ֆուտբոլիստ ձեռք բերելը նրա համար անհնար է, արգելված է, նա կտրականապես չի ցանկանում դա։ Նրան դուր են գալիս ֆուտբոլիստները, ովքեր 21-22 տարեկան են։
Նկատե՞լ եք, թե վերջերս ինչպիսի ֆուտբոլիստներ ենք ձեռք բերել։ Ամենամեծը 23 կամ 24 տարեկան է, ոչ ավելի։
Լուիս Էնրիկեն գնահատում է մարտական ոգին, նրան դուր են գալիս այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց ամբողջ ուժն են տալիս խաղադաշտում, շատ են վազում, աշխատում թիմի համար», — Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։