Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին կարող է լքել իր պաշտոնը, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լուչիանոյին փոխարինելու հնարավոր թեկնածուներ են Ստեֆանո Պիոլին և Կլաուդիո Ռանիերին։
Հունիսի 6-ին Իտալիայի ընտրանին Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպմանը պարտվեց Նորվեգիայի հավաքականին (0-3): Թիմը I խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը: Հունիսի 9-ին իտալացիները տանը կհանդիպեն Մոլդովայի հետ։
Սպալետիի պայմանագիրը Իտալիայի հավաքականի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա հուլիսի 31-ը: Սպալետին Իտալիայի հավաքականը գլխավորորում է 2023 թվականի սեպտեմբերից։