Իտալական «Լացիոն» Լոնդոնի «Արսենալից» գնել է Պորտուգալիայի հավաքականի եզրային պաշտպան Նունո Տավարեշին։
Ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը «Լացիոյում» անցկացրել է վարձակալությամբ, պայմանագիրը ներառում էր խաղացողին «Արսենալից» 5 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն։ Իտալական ակումբը որոշել է ակտիվացնել այն։
Այս մրցաշրջանում Տավարեշը «Լացիոյի» կազմում անցկացրել է 30 խաղ բոլոր մրցաշարերում և կատարել 9 գոլային փոխանցում։
Մեծ հավանականություն կա, որ պայմանագրից հետո հռոմեական ակումբը կվաճառի 25-ամյա պորտուգալացուն զգալիորեն ավելի մեծ գումարով։ Նրա տրանսֆերային արժեքը ներկայում գնահատվում է 25 միլիոն եվրո։
Տավարեշը վերջերս ընդգրկվել էր Պորտուգալիայի հավաքականի Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի հայտացուցակում, բայց չի մանակցել հունիսի 4-ին Գերմանիայի հետ կայացած խաղին: