Մադրիդի «Ռեալում» արդեն որոշվել է, թե ով է կրելու 10 համարի մարզաշապիկը Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո։
Խորվաթ կիսապաշտպանը «սերուցքայինների» կազմից կհեռանա աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։
Լրագրող Էդու Ագիրեի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը որոշում է կայացրել՝ Մոդրիչի 10 համարը կփոխանցվի Կիլիան Մբապեին։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողն իր նորամուտի մրցաշրջանում «արքայական» ակումբում խաղացել է 9 համարի ներքո։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում է հանդես գալիս 2012 թվականից։